23:40  ,  16 ապրիլի, 2016

ԲԿՄԱ-ն խուսափեց պարտությունից, «Զենիթը» 5 գնդակ ուղարկեց «Սպարտակի» դարպասը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում առաջատար ԲԿՄԱ-ն 1:1 հաշվով ավարտեց «Լոկոմոտիվի» դեմ արտագնա խաղը՝ պարտությունից խուսափելով վերջնամասում:

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» տանը 5:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ եւ 46 միավորով բարձրացավ երկրորդ տեղ:

ԲԿՄԱ-ն ունի 47 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Ռոստովը» հավաքել է 45 միավոր եւ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Ռուսաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Զենիթ» - «Սպարտակ»՝ 5:2

Աքսել Վիտցել, 15, Հալկ, 46, Արտյոմ Ձյուբա, 65, Մաուրիսիո, 73, Խավի Գարսիա, 87 – Իվելին Պոպով, 10, Դենիս Գլուշակով, 21

Հեռացում՝ Եվգենի Մակեեւ, 79 («Սպարտակ»)

«Լոկոմոտիվ» - ԲԿՄԱ՝ 1:1

Վեդրան Չորլուկա, 22 – Աարոն Օլանարե, 84

«Թերեկ» - «Կրասնոդար»՝ 0:1

Ֆյոդոր Սմոլով, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում