«Բոստոնի» եւ «Մայամիի» միջեւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության (NBA) վերջին տուրի խաղին ներկա են եղել հայ երկրպագուներ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Ղարաբաղում զոհված հերոսների հիշատակին ու զորակցություն հայտնել սահմանում ծառայող հայ զինվորներին:
Հայ երկրպագուները նաեւ միասին ցուցադրել են Artsakh Strong գրառումը:
Բոստոնում կայացած խաղում տանտերերն առավելության են հասել 98:88 (13:35, 25:27, 25:5, 35:21)
Հիշեցնեենք, որ NBA-ի կանոնավոր առաջնության վերջին օրվանից հետո հայտնի էին դարձել փլեյ-օֆֆի բոլոր զույգերը:
Արեւելյան գոտի
(1) «Քլիվլենդ» - «Դետրոյտ» (8) (շարքը կմեկնարկի ապրիլի 17-ին)
(2) «Տորոնտո» - «Ինդիանա» (7) (ապրիլի 16)
(3) «Մայամի» - «Շառլոտ» (6) (ապրիլի 17)
(4) «Ատլանտա» - «Բոստոն» (5) (ապրիլի 16)
Արեւմտյան գոտի
(1) «Գոլդեն Սթեյտ» - «Հյուսթոն» (8) (ապրիլի 16)
(2) «Սան Անտոնիո» - «Մեմֆիս» (7) (ապրիլի 17)
(3) «Օկլահոմա» - «Դալաս» (6) (ապրիլի 16)
(4) «Կլիպերս» - «Պորտլենդ» (5) (ապրիլի 17)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում