23:31  ,  2 ապրիլի, 2016

«Ռոստովը» հաղթեց «Սպարտակին» եւ բարձրացավ առաջին տեղ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում «Ռոստովը» տանը 2:0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Սպարտակին» եւ, շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած ԲԿՄԱ-ին, բարձրացավ առաջին տեղ: Ռոստովցիներն ունեն 44 միավոր:

43 միավոր հավաքած ԲԿՄԱ-ն ապրիլի 3-ին կհյուրընկալվի պետերբուրգյան «Զենիթին»: «Սպարտակը» 36 միավորով 6-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Ռոստով» - «Սպարտակ»՝ 2:0

Բաստոս, 2, Կրիստիան Նոբոա, 20

Հեռացում՝ Դմիտրի Կոմբարով, 80 («Սպարտակ»)

«Կուբան» - «Ամկար»՝ 1:1

Եվգեն Սելեզնյով, 42 (11մ) – Ալեքսանդր Պրուդնիկով, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում