14:20  ,  31 մարտի, 2016

Ինյեստա. «Էլ կլասիկոն» չենք առանձնացնում մյուս խաղերից

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի խաղին մասին:

«Հուսոմ եմ՝ «Կլասիկոն» կստացվի նորմալ խաղ, այլ ոչ այնպիսին, ինչպիսին Մոուրինյոյի ժամանակ էր: Մենք ցանկանում ենք խոսել ֆուտբոլից, իսկ խաղադաշտում բախումները ոչ ոքի օգուտ չեն բերի:

«Կլասիկոն» չենք առանձնացնում մյուս խաղերից: Բոլոր խաղերը եզրափակիչներ են: Մենք մոտենում ենք չեմպիոնությանը, բայց շարունակում ենք հարգել «Ռեալին»: Այդ խաղում հաղթելը հարգանքի նշան կլինի Յոհան Կրոյֆին: Հուսով եմ՝ կհաղթենք նրա համար: Դա լրացուցիչ մոտիվացիա է տալիս»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Էլ կլասիկոն» կկայանա ապրիլի 2-ին Բարսելոնայում: Պրիմերայի 30-րդ տուրից հետո Արքայական ակումբը 10 միավոր զիջում է առաջատար «Բարսելոնային»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում