23:37  ,  25 մարտի, 2016

Հավակնորդների մրցաշար. Արոնյանն առաջատարներին զիջում է մեկ միավոր

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ավարտից երկու տուր առաջ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 7-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հետ է մեկ միավոր:

Մարտի 26-ին հանգստյան օր է: Մարտի 27-ին կայանալիք նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Կարյակինի հետ: Մյուս պարտիաներում կմրցեն Կարուանան ու Սվիդլերը, Տոպալովն ու Նակամուրան, Անանդն ու Գիրին:

Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 1:0 

Մրցաշարային դրությունը 12-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 7-ական միավոր, Անանդ՝ 6.5, Արոնյան, Սվիդլեր, Գիրի՝ 6-ական, Նակամուրա՝ 5.5, Տոպալով՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով