Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 21-ին տեղի կունենան 9-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Առաջին շրջանում գրոսմայստերները խաղացել են ոչ ոքի:
Հավակնորդների մրցաշար, 9-րդ տուր
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Արոնյան, Կարյակին՝ 5-ական միավոր, Կարուանա, Անանդ՝ 4.5-ական, Գիրի՝ 4, Սվիդլեր՝ 3.5, Նակամուրա՝ 3, Տոպալով՝ 2.5:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում