11:54  ,  17 մարտի, 2016

Զանգվածային բախում՝ Արմավիրի «Տորպեդոյի» մասնակցությամբ խաղում

Արմավիրի «Տորպեդոյի» ու «Սիբիրի» միջեւ Ռուսաստանի առաջին լիգայի առաջնության 26-րդ տուրի խաղում զանգվածային բախում է տեղի ունեցել 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ: Կրքերը բորբոքվել են այն բանից հետո, երբ խաղի գլխավոր մրցավարը վերջնամասում երկրորդ 11 մետրանոց հարվածն է նշանակել «Սիբիրի» դարպասին:

Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ «Տորպեդոյի»  11 մետրանոցից աչքի էին ընկել հայ կիսապաշտպան Ռոման Գրիգորյանը եւ Գյումրիի «Շիրակի» նախկին հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին: «Տորպեդոյում» է հանդես գալիս նաեւ հայ կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում