23:33  ,  15 մարտի, 2016

Ալեքսանդր Միրզոյան. «Կրասնոդարի» համար Մովսիսյանը լավն էր, իսկ «Սպարտակի» համար այդպիսին չդարձավ

Մոսկվայի «Սպարտակի» հոգաբարձուների խորհրդի անդամ, Երեւանի «Արարատի» նախկին խաղացող Ալեքսանդր Միրզոյանն անդրադարձել է ռուսական ակումբից հեռացած Յուրա Մովսիսյանին:

«Կրասնոդարի» համար Մովսիսյանը լավն էր, իսկ «Սպարտակի» համար այդպիսին չդարձավ: Պատճառն այն էր, որ «Սպարտակն» այլ կերպ է կառուցում իր խաղը: Նորեկներից պահանջներն այլ են, ավելի բարձր: Մովսիսյանը չբարձրացավ մինչեւ այդ պահանջները»,- Ալեքսանդր Միրզոյանի խոսքը մեջբերում է bobsoccer-ը:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» Յուրա Մովսիսյանին վարձավճարով տրամադրել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքին», որի հետ 28-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016-ի դեկտեմբերի 1-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում