15:16  ,  26 հունիսի, 2012

Բունդեսլիգա. առաջին տուրում «Բավարիան» կխաղա «Գրոյտեր Ֆյուրտի» հետ

Գերմանական Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հունիսի 26-ին հրապարակել է 2012/2013թթ. առաջնության խաղացանկը:

Երկրի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» բացման խաղում ուժերը կչափի Բրեմենի «Վերդերի» հետ, իսկ արծաթե մեդալակիր Մյունխենի «Բավարիայի» մրցակիցը մեկնարկային խաղում կլինի Բունդեսլիգայի նորեկ «Գրոյտեր Ֆյուրտը»:

Առաջին տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 24-ից 26-ը:

Գերմանիայի Սուպերգավաթը օգոստոսի 12-ին կվիճարկեն Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»:  

Գերմանիայի առաջնություն. առաջին տուր

«Բորուսիա» (Դորտմունդ) – «Վերդեր»

«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ) – «Հոֆենհայմ»

«Շտուտգարտ» – «Վոլֆսբուրգ»

«Հանովեր» – «Շալկե»

«Ֆրայբուրգ» – «Մայնց»

«Աուգսբուրգ» – «Ֆորտունա»

«Համբուրգ» – «Նյուրնբերգ»

«Գրոյտեր Ֆյուրտ» – «Բավարիա»

«Այնտրախտ» – «Բայեր»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում