17:33  ,  27 փետրվարի, 2016

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Բորուսիայի» երկրպագուներին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցության համար շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներին:

«Շնորհակալություն ձեզ միշտ իմ կողքին լինելու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը` տեղադրելով իրեն նվիրված պաստառի լուսանկարը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Եվրոպայի առաջատար առաջնություններում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով