Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Դոհայում անցկացվող թենիսի WTA շարքի մրցաշարում, որի առաջին շրջանում 6:1, 6:1 հաղթել է չեխ Կարոլինա Պլիշկովային: Հաղթանակից հետո Գասպարյանը կիսվել է տպավորություններով:
«Այնքան ուրախ եմ հաղթանակի համար: Ես շատ ագրեսիվ էի խաղում, մեծ ճնշում էի գործադրում մրցակցի վրա եւ հիանալի էի մատուցում:
Սերենա Ուիլյամսի հետ 2 անգամ հանդիպել եմ Ուիմբլդոնում եւ Ավստրալիայի բաց առաջնությունում: Դա զարմանալի էր: Հիմա ինձ ավելի վստահ եմ զգում կարեւոր պահերին: Դոհայում հիանալի մթնոլորտ է: Ինձ դուր է գալիս հանդես գալ այստեղ»,- Մարգարիտա Գասպարյանի խոսքը մեջբերում է WTA-ի կայքը:
Դոհայի մրցաշարի երկրորդ շրջանում Մարգարիտան փետրվարի 23-ին մրցելու է գերմանացի Անդրեա Պետկովիչի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում