Մարգարիտա Գասպարյանը հիշել է Սերենա Ուիլյամսի հետ մրցախաղերը

16:12   22 փետրվարի, 2016

Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Դոհայում անցկացվող թենիսի WTA շարքի մրցաշարում, որի առաջին շրջանում  6:1, 6:1 հաղթել է չեխ Կարոլինա Պլիշկովային: Հաղթանակից հետո Գասպարյանը կիսվել է տպավորություններով:

«Այնքան ուրախ եմ հաղթանակի համար: Ես շատ ագրեսիվ էի խաղում, մեծ ճնշում էի գործադրում մրցակցի վրա եւ հիանալի էի մատուցում:

Սերենա Ուիլյամսի հետ 2 անգամ հանդիպել եմ Ուիմբլդոնում եւ Ավստրալիայի բաց առաջնությունում: Դա զարմանալի էր: Հիմա ինձ ավելի վստահ եմ զգում կարեւոր պահերին: Դոհայում հիանալի մթնոլորտ է: Ինձ դուր է գալիս հանդես գալ այստեղ»,- Մարգարիտա Գասպարյանի խոսքը մեջբերում է WTA-ի կայքը:

Դոհայի մրցաշարի երկրորդ շրջանում Մարգարիտան փետրվարի 23-ին մրցելու է գերմանացի Անդրեա Պետկովիչի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։