17:35  ,  20 փետրվարի, 2016

Մալաքյան եղբայրները մասնակցել են «Ստալի» հաղթանակին

Թուրքիայում հավաք անցկացնող Դնեպրոձերժինսկի «Ստալը» ստուգողական խաղում 2:1 հաշվով հաղթել է չինական «Պեկին Կոնգուին»:

Ուկրաինական ակումբում փորձաշրջան անցնող Էդգար ու Գոռ Մալաքյանները մեկնարկային կազմում խաղացել են առանց փոխարինման:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին հատվածում Մալաքյան եղբայրները հանդես էին գալիս Գյումրիի «Շիրակում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում