09:50  ,  20 փետրվարի, 2016

Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Լիլիթ Մկրտչյանը՝ Համաշխարհային մտավոր խաղերում

Հայաստանի հավաքականների շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն փետրվարի 26-ից մարտի 3-ը Չինաստանում անցկացվելիք Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով արագ շախմատի (շվեյցարական մրցակարգ, 7 տուր), կայծակնային խաղի (երկու շրջան, 30 տուր) եւ բասկյան շախմատի (միաժամանակ երկու գույնի խաղաքարերով պարտիաներ, շվեյցարական մրցակարգ, 5 տուր) մրցաշարերին:

16 մասնակիցներն են. Դին Լիժեն, Լիա Չաո, Վան Յուե, Վան Հաո (բոլորը՝ Չինաստան), Մամեդյարով, Մամեդով (երկուսն էլ՝ Ադրբեջան), Պոնոմարյով, Իվանչուկ (երկուսն էլ՝ Ուկրաինա), Սարգսյան, Մովսեսյան (երկուսն էլ՝ Հայաստան), Հարիկրիշնա (Հնդկաստան), Նավարա (Չեխիա), Դոմինգես (Կուբա), Տոմաշեւսկի (Ռուսաստան), Վոյտաշեկ (Լեհաստան), Ֆրեսինյե (Ֆրանսիա): 

Կանանց մրցաշարի 16 մասնակիցներն են. Վենցզյուն, Չժաո Սյուե, Տան Չժունի, Հուան Ցյան  (բոլորը՝ Չինաստան), Կոստենյուկ, Լահնո, Գունինա (բոլորը՝ Ռուսաստան), Ձագնիձե, Խոտենաշվիլի (երկուսն էլ՝ Վրաստան), Հարիկա (Հնդկաստան), Ստեֆանովա (Բուլղարիա), Պետց (Գերմանիա), Կրուշ (ԱՄՆ), Ուշենինա (Ուկրաինա), Սոչկո (Լեհաստան), Մկրտչյան (Հայաստան): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով