23:29  ,  14 փետրվարի, 2016

Լեւոն Արոնյանը հաղթեց եւ 4-րդն է վերջին տուրից առաջ

Շվեյցարիայում ավարտին մոտեցող Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով պարտության մատնեց Իսպանիան ներկայացող Ալեքսեյ Շիրովին եւ վաստակել է 4 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) եւ չորրորդն է:

Առաջատարը աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդն է, որը 8 հնարավորից վաստակել է 6 միավոր: 2-3-րդ տեղերը 5-ական միավորով կիսում են ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

Փետրվարի 15-ին կայանալիք վերջին տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս