Շվեյցարիայում ավարտին մոտեցող Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով պարտության մատնեց Իսպանիան ներկայացող Ալեքսեյ Շիրովին եւ վաստակել է 4 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) եւ չորրորդն է:
Առաջատարը աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդն է, որը 8 հնարավորից վաստակել է 6 միավոր: 2-3-րդ տեղերը 5-ական միավորով կիսում են ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
Փետրվարի 15-ին կայանալիք վերջին տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի