Շվեյցարիայում շարունակվող Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ:
Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ գրոսմայստերը պարտվել էր հնդիկ Վիշվանաթան Անանդին, երկրորդ տուրում ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Փետրվարի 14-ին կայանալիք չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը մրցակիցը կլինի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի