14:38  ,  25 հունվարի, 2016

Մաուրո Գեւգեոզյանը գոլ է խփել «Ֆենիքսի» կազմում

Ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանն առաջին գոլն է խփել «Ֆենիքս» վերադառնալուց հետո: Ուրուգվայական ակումբը 2:2 հաշվով է ավարտել «Ռենտիստասի» դեմ ընկերական խաղը, իսկ Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում ու իր թիմին փրկել պարտությունից, հայտնում է «Ֆենիքսի» թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ 29-ամյա Գեւգեոզյանը 2013-ից վարձավճարով հանդես էր գալիս պերուական «Ալյանսայում», որը չերկարաձգեց նրա հետ պայմանագիրը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում