23:48  ,  18 հունվարի, 2016

Մարիա Գեւորգյանի 7-րդ անընդմեջ հաղթանակը

Մարիա Գեւորգյանը 7-րդ անընդմեջ հաղթանակն է տարել շախմատի կանանց Հայաստանի առաջնությունում: 7-րդ տուրում նա սպիտակներով պարտության է մատնել Սիրանուշ Ղուկասյանին եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տեղում է Աննա Հայրապետյանը, որը վաստակել է 5.5 միավոր: Եռյակը եզրափակում է Սուսաննա Գաբոյանը՝ 5 միավոր:

Կանանց առաջնության ավարտին մնաց երկու տուր:

Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր

Մարիա Գեւորգյան - Սիրանուշ Ղուկասյան՝ 1:0

Աննա Հայրապետյան - Սոնա Ասատրյան՝ 1:0

Սուսաննա Գաբոյան - Մանե Ադամյան՝ 1:0

Արմինե Բաբայան - Արփինե Գրիգորյան՝ 1:0

Նարինե Գասպարյան - Աննա Սարգսյան՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով