Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մոտ մեկ ամիս, հաղորդում է Marca-ն: Ուելսցի ֆուտբոլիստը սրունքի մկանային վնասվածք է ստացել Խիխոնի «Սպորտինգի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում: «Ռեալը» հաղթել է 5:1 հաշվով: Բեյլը բացել էր հանդիպման հաշիվը:
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը Իսպանիայի առաջնության 15 խաղում խփել է 13 գոլ, կատարել է 8 գոլային փոխանցում:
Մրցաշրջանի առաջին կեսում ֆուտբոլիստը նույն վնասվածքի պատճառով բաց էր թողել նույնպես մոտ մեկ ամիս:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:04 , 5 նոյեմբերի
11:33 , 5 նոյեմբերի
11:01 , 5 նոյեմբերի 
10:45 , 5 նոյեմբերի
10:08 , 5 նոյեմբերի
09:37 , 5 նոյեմբերի
09:06 , 5 նոյեմբերի
01:54 , 5 նոյեմբերի
23:41 , 4 նոյեմբերի
22:19 , 4 նոյեմբերի