12:10  ,  30 դեկտեմբերի, 2015

Մարկոս Պիզելին ու «Ակտոբեն» բանակցում են պայմանագիրը խզելու շուրջ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հեռանալու է ղազախական «Ակտոբեից», գրում է sports.kz-ն:

Այժմ 31-ամյա Պիզելին «Ակտոբեի» հետ բանակցում է գործող պայմանագիրը խզելու վերաբերյալ: Նա ղազախական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է եւ ստանում է ամսական 75 հազար դոլար աշխատավարձ:

Մարկոս Պիզելին 2014-ից է խաղում «Ակտոբեում», որի բյուջեն կրճատվել է: Ղազախստանի ավարտված առաջնությունում կիսապաշտպանը 27 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ, իսկ «Ակտոբեն» գրավել էր երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում