18:45  ,  23 դեկտեմբերի, 2015

Վլադիմիր Հակոբյանը Մագնուս Կարլսենի հետ բաժանում է 3-16-րդ տեղերը

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող Qatar Masters Open 2015 շախմատային սուպերմրցաշարում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը։

Առաջին երեք տուրերում հայ գրոսմայստերը տարել է երկու հաղթանակ, մեկ պարտիա ավարտել է ոչ ոքի եւ 2,5 միավորով բաժանում է 3-16-րդ տեղերը։ Նույնքան միավոր ունի նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։

Առաջատարներն են երեքական հաղթանակ տարած Անիշ Գիրին (Հոլանդիա) եւ Չաո Լին (Չինաստան)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով