11:47  ,  23 դեկտեմբերի, 2015

90tv.ir-ին եւս Հրայր Մկոյանին ընդգրկել է Իրանի առաջնության խորհրդանշական հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Էստեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանը 90tv.ir-ի վարկածով ընդգրկվել է Իրանի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում:

«Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստն «Էսթեղլալի» պաշտպանության հենասյունն է: Նա անցկացրել հիանալի խաղեր եւ առաջնության լավագույնների թվում է»,- գրում է կայքը:

Ավելի վաղ Մկոյանին առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկել էր Varzesh3.com-ը: 29-ամյա ֆուտբոլիստն Իրանի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում: 90tv.ir-ի վարկածով գյումրեցի պաշտպանը տեղ էր գտել նաեւ Իրանի առաջնության լավագույն լեգեոնականների թվում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով