Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Էստեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանը 90tv.ir-ի վարկածով ընդգրկվել է Իրանի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում:
«Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստն «Էսթեղլալի» պաշտպանության հենասյունն է: Նա անցկացրել հիանալի խաղեր եւ առաջնության լավագույնների թվում է»,- գրում է կայքը:
Ավելի վաղ Մկոյանին առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկել էր Varzesh3.com-ը: 29-ամյա ֆուտբոլիստն Իրանի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում: 90tv.ir-ի վարկածով գյումրեցի պաշտպանը տեղ էր գտել նաեւ Իրանի առաջնության լավագույն լեգեոնականների թվում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում