Անգլիական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» տանը 3:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»՝ անցկացնելով առաջին խաղը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը լքած Ժոզե Մոուրինյոյի հեռացումից հետո:
Սենսացիոն առաջատար «Լեսթերը» ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզի դուբլի օգնությամբ 3:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում անակնկալ պարտություն կրեց «Նորվիչից»՝ 1:2
38 միավոր հավաքած «Լեսթերը» 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալից», որը տուրի վերջին խաղում դեկտեմբերի 21-ին ընդունելու է լավագույն եռյակը եզրափակող «Մանչեսթեր Սիթիին»:
Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր
«Չելսի» - «Սանդերլենդ»՝ 3:1
Բրանիսլավ Իվանովիչ, 5, Պեդրո, 13, Օսկար, 50 (11մ) – Ֆաբիո Բորինի, 53
«Էվերտոն» - «Լեսթեր»՝ 2:3
Ռոմելու Լուկակու, 32, Կեւին Միրալյաս, 89 – Ռիհադ Մահրեզ, 27 (11մ), 65 (11մ), Սինձի Օկազակի, 69
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նորվիչ»՝ 1:2
Անտոնի Մարտիալ, 62 – Քեմերոն Ջերոմ, 38, Ալեքսանդր Տետեյ, 54
«Սաութհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 0:2
Հարի Քեյն, 40, Ալի, 43
«Սթոք Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:2
Բոյան Կրկիչ, 76 (11մ) – Քոնոր Վիքհեմ, 45 (11մ), Լի Յոնգ, 89
«Վեստ Բրոմվիչ» - «Բորնմութ»՝ 1:2
Գարեմ Մակալուեյ, 79 – Ադամ Սմիթ, 52, Չառլի Դենիելս, 87 (11մ)
Հեռացումներ՝ Ջեյմս Մքլին, 35, Սալոմոն Ռոնդոն, 90+5 («Վեստ Բրոմվիչ»)
«Նյուքասլ» - «Աստոն Վիլա»՝ 1:1
Ֆաբրիցիո Կոլոչինի, 38 - Ջորդան Այու, 61
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի