11:42  ,  16 դեկտեմբերի, 2015

Արթուր Դավթյանը նվաճել է ոսկե մեդալ (ֆոտո)

Հայաստանի հավաքականի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հայ մարմնամարզիկը բազմամարտում հավաքել է 87.450 միավոր` դառնալով Վարոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկության ոսկե մեդալակիր: Արծաթե մեդալը նվաճել է ռուս Նիկիտա Նագորնին (86.950), իսկ ճապոնացի Յուտո Կատոն 86.200 միավորով երրորդ տեղում էր:

Դեկտեմբերի 16-ին մարմնամարզիկները ելույթ կունենան առանձին գործիքների վրա: Մոսկվայի «Օլիմպիական ավանում» դեկտեմբերի 14-16-ն անցկացվող մրցաշարին մասնակցում են 30 երկրի 140 մարզիկներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում