09:41  ,  12 դեկտեմբերի, 2015

London Chess Classic. Ալեքսանդր Գրիշչուկ vs Լեւոն Արոնյան

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ընթացող London Chess Classic մրցաշարում դեկտեմբերի 12-ին կանցկացվեն նախավերջին տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում հայկական շախմատի առաջատարը տարել է մեկ հաղթանակ, վեց պարտիա ավարտել է ոչ ոքի:

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Վաշյե-Լագրավ՝ 4.5 միավոր, Արոնյան, Գրիշչուկ, Գիրի, Կարլսեն՝ 4-ական, Նակամուրա, Ադամս, Կարուանա՝ 3.5-ական, Անանդ՝ 2.5, Տոպալով՝ 1.5:

London Chess Classic, 8-րդ տուր

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788)

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773) - Մայքլ Ադամս (Անգլիա, 2737) 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս