22:56  ,  11 դեկտեմբերի, 2015

London Chess Classic. Լեւոն Արոնյանն ուժեղ էր Վեսելին Տոպալովից

Լոնդոնում շախմատային սուպերմրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ առավելության հասավ 27-րդ քայլում: Արոնյանը վաստակել է 4 միավոր եւ ընթացիկ առաջին տեղում է: Տուրի մյուս պարտիաները շարունակվում են:

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից առաջ. Վաշյե-Լագրավ, Գիրի, Նակամուրա, Գրիշչուկ՝ 3.5-ական, Կարուանա, Կարլսեն, Արոնյան, Ադամս՝ 3-ական, Անանդ՝ 2.5, Տոպալով՝ 1.5: 

London Chess Classic, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803)՝ 1:0 

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773)

Մայքլ Ադամս (Անգլիա, 2737) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով