13:17  ,  11 դեկտեմբերի, 2015

Գործակալ. Բենզեմային ատում են նրա արմատների եւ հարստության պատճառով

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի գործակալ Քարիմ Ջազիրին մեկնաբանել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը խաղացողին հեռանել Ֆրանսիայի ազգային հավաքականից:

«Բենզեմայի նկատմամբ ատելության պատճառը նրա արմատներն են: Ես լսել եմ, որ Բենզեման չի սիրում Ֆրանսիան: Բայց եթե այդպես լիներ, ապա նա հավաքականում չէր անցկացնի 81 հանդիպում: Նա կարող էր հանդես գալ Ալժիրի հավաքականում, բայց նախապատվությունը տվեց Ֆրանսիային, որտեղ ծնվել է: Նա 81 անգամ հպարտությամբ հագել է ազգային թիմի մարզաշապիկը: Քարիմը երիտասարդ, գեղեցիկ եւ հարուստ ֆուտբոլիստ է, որի արմատները Մագրիբից են եւ մահմեդական է»,- Ջազիրիի խոսքը մեջբերում է RMC-ն:

Ֆրանսիայի հավաքականի եւ «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի շանտաժի գործին առնչություն ունենալու պատճառով Բենզեման չի հրավիրվի Ֆրանսիայի հավաքական: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում