12:14  ,  11 դեկտեմբերի, 2015

London Chess Classic. Լեւոն Արոնյան vs Վեսելին Տոպալով

London Chess Classic մրցաշարում դեկտեմբերի 11-ին տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը բոլոր պարտիաներն ավարտել է ոչ ոքի:

Մրցաշարային դրությունը. Վաշյե-Լագրավ, Գիրի, Նակամուրա, Գրիշչուկ՝ 3.5-ական, Կարուանա, Կարլսեն, Արոնյան, Ադամս՝ 3-ական, Անանդ՝ 2.5, Տոպալով՝ 1.5: 

London Chess Classic, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) 

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773)

Մայքլ Ադամս (Անգլիա, 2737) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով