09:48  ,  5 դեկտեմբերի, 2015

London Chess Classic. Արոնյան vs Անանդ

Լոնդոնում ընթացող շախմատային սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Երկրորդ տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Առաջին տուրից միանձնյա առաջատարը հոլանդացի Անիշ Գիրին է, որը պարտության է մատնել բուլղարացի Վեսելին Տոպալովին: Առաջին տուրի մյուս պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի:

London Chess Classic, երկրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796)

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784) - Մայքլ Ադամս (Անգլիա, 2737)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747 )

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով