00:34  ,  5 դեկտեմբերի, 2015

London Chess Classic. Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքի արդյունքով

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով մեկնարկեց London Chess Classic սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի վերջին փուլն է):

Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով մրցեց ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Գրոսմայստերները 51-րդ քայլում կիսեցին միավորը:

Կանցկացվի 9 տուր: Հանգստյանը օրը դեկտեմբերի 9-ին է: Առաջատարների հավասար միավորների դեպքում, թայ-բրեյքը կանցկացվի դեկտեմբերի 14-ին:

London Chess Classic, առաջին տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788)` 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834)` 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747 ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793)` 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) - Մայքլ Ադամս (Անգլիա, 2737)` 0.5:0.5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784)` 0:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս