15:15  ,  4 դեկտեմբերի, 2015

Լեւոն Արոնյանը մեկնարկում է London Chess Classic-ում

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մեկնարկում է London Chess Classic սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի վերջին փուլն է): Առաջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան է: Առաջին տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

London Chess Classic, առաջին տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747 ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) - Մայքլ Ադամս (Անգլիա, 2737)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784)

Կանցկացվի 9 տուր: Հանգստյանը օրը դեկտեմբերի 9-ին է: Առաջատարների հավասար միավորների դեպքում, թայ-բրեյքը կանցկացվի դեկտեմբերի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով