ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավարտել է նաեւ 69 քաշային Նազիկ Ավդալյանը:
2009թ. աշխարհի չեմպիոնը հանդես է եկել B խմբում եւ երկամարտի 230 կգ արդյունքով գրավել չորրորդ տեղը: Ավդալյանը պոկել է 105 կգ եւ հրել 125 կգ:
Սա Նազիկ Ավդալյանի առաջին մեծ մրցումն էր ծանր վնասվածքից ու մայրանալուց հետո:
Ավելի վաղ կանանց մրցաշարում Աննա Գովելյանը (53 կգ) գրավել էր 28-րդ տեղը, իսկ Իզաբելլա Յայլյանը (58 կգ)՝ 15-րդ: Հյուսթոնում պայքարի դուրս կգան նաեւ Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):
Տղամարդկանց պայքարում դեռ հանդես չեն եկեել Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում