23:12  ,  23 նոյեմբերի, 2015

Սվիդլեր. Ռուսաստանին չեմպիոնության ճանապարհ բացեց Նեպոմնյաշչու հաղթանակը Մովսեսյանի նկատմամբ

Ռուսաստանի հավաքականի համար ամենակարեւորը եղել է Յան Նեպոմնյաշչու հաղթական պարտիան Սերգեյ Մովսեսյանի հետ, ասել է գրոսմայստեր Պյոտր Սվիդլերը՝ մեկնաբանելով Ռուսաստանի չեմպիոնությունը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Նախավերջին տուրում Նեպոմնյաշչու հաղթանակի շնորհիվ Ռուսաստանը խուսափեց պարտությունից: Այդ հաղթական պարտիայի եւ դրական արդյունքի շնորհիվ Ռուսաստանի համար գրեթե բացվեց չեմպիոնության ճանապարհը»,- Ռուսաստանի հավաքականի առաջին համարի խոսքը մեջբերում է Chess-news.ru-ն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության 8-րդ տուրում Ռուսաստանի եւ Հայաստանի դիմակայությունն ավարտվել էր 2:2 հաշվով: Հայաստանի թիմը 13 միավորով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս