Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում մրցեց ադրբեջանցիների հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:
Երեք պարտիաների ավարտից հետո Հայաստանի հավաքականը հաղթում էր 2:1 հաշվով: Հաղթանակ տարան Լիլիթ Մկրտչյանը, ոչ ոքի խաղացին Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան:
Սակայն վերջինն ավարտված առաջին համարների պայքարում Էլինա Դանիելյանը (2474) սպիտակներով պարտվեց Զեյնաբ Մամեդյարովային (2235):
Հայաստանի հավաքականը վաստակել է 8 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում