00:52  ,  20 նոյեմբերի, 2015

ԵԱ-2015. Հայաստանի երկու թիմերն էլ հաղթեցին

Իսլանդիայում մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակով շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց գերմանացիների հետ եւ առավելության հասավ 2.5:1.5 հաշվով, վաստակել է 8 միավոր եւ բաժանում է 4-10-րդ տեղերը:

Առաջին համար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Լիվիու-Դիտեր Նիսիպեանուի հետ, Գաբրիել Սարգսյանը սեւերով ոչ ոքի խաղաց Գեորգ Մեյերի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթեց Դենիել Ֆրիդմանին, Կարեն Գրիգորյանը սեւերով միավորը կիսեց Դենիս Վագների հետ:

Ռուսաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթեց վրացիներին եւ 11 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, ուկրաինացիները 1.5:2.5 հաշվով պարտվեց Ֆրանսիային, որը 10 միավորով երկրորդն է, Ադրբեջանի թիմը 2.5:1.5 հաշվով ուժեղ էր հոլանդացիներից եւ ունի 9 միավոր, Հունգարիան 2.5:1.5 հաշվով հաղթեց Նորվեգիային եւ վաստակել է 8 միավոր:

Կանանց Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում մրցեց իսպանացիների հետ եւ առավելության հասավ 2.5:1.5 հաշվով: Հաղթանակներ տարան Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան: Էլինա Դանիելյանը պարտություն կրեց, իսկ Լիլիթ Մկրտչյանը վաստակեց կես միավոր: Հայաստանի հավաքականը վաստակել է 7 միավոր եւ բաժանում է 9-13-րդ տեղերը:

Առաջատարներ Ուկրաինայի եւ Ռուսաստանի դիմակայությունն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2: Ռուսաստանը վաստակել է 11 միավոր, Ուկրաինան՝ 9 միավոր: 10 միավոր ունի Վրաստանը, որը 2.5:1.5 հաշվով հաղթեց ֆրանսիացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով