16:10  ,  30 հոկտեմբերի, 2015

Կանադահայ գեղասահորդուհին ցանկանում է Օլիմպիական խաղերում ներկայացնել Հայաստանը

Կանադահայ գեղասահորդ Թինա Կարապետյանը Հարավային Կորեայի Փհյոնչան քաղաքում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում ցանկանում է ներկայացնել Հայաստանը, գրում է thesuburban.com-ը:

18-ամյա մարզուհին ունի երկքաղաքացիություն եւ, հասկանալով, որ Խաղերում Կանադան ներկայացնելու շանսերը փոքր են, որոշել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Կարապետյանը մարզվում է Կանադայի Կվաբեկ նահանգի «Լավալ» ակումբում: Ամիսներ առաջ գեղասահորդուհին փոխել է իր պարային զույգին եւ հանդես է գալիս Սիմոն Պրու-Սենեկալի հետ, որը եւս «Լավալ» ակումբից է: Վերջերս նրանց զույգը բրոնզե մեդալ էր նվաճել Նյու Յորքում կայացած Lake Placid Ice Dance Championships մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս