Ֆուտբոլի Բելգիայի առաջին դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրում «Սերկլ Բրյուգեն» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել է «Վիրտոնին»: Հյուրերից խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացել է հայկական ծագումով 26-ամյա հարձակվող Իվան Յագանը, սակայն երկրորդ խաղակեսում «Վիրտոնը» խփել է 2 գոլ՝ տանելով կամային հաղթանակ:
Իվան Յագանը մասնակցել է ամբողջ խաղին եւ ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրել է 6-ի:
«Սերկլ Բրյուգեն» 22 միավորով 5-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում