Հայ հարձակվողը հերթական գոլն է խփել Բելգիայում

14:04   26 հոկտեմբերի, 2015

Ֆուտբոլի Բելգիայի առաջին դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրում «Սերկլ Բրյուգեն» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել է «Վիրտոնին»: Հյուրերից խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացել է հայկական ծագումով 26-ամյա հարձակվող Իվան Յագանը, սակայն երկրորդ խաղակեսում «Վիրտոնը» խփել է 2 գոլ՝ տանելով կամային հաղթանակ:

Իվան Յագանը մասնակցել է ամբողջ խաղին եւ ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրել է 6-ի:

«Սերկլ Բրյուգեն» 22 միավորով 5-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։