Քենիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող 3 ֆուտբոլիստներ փորձաշրջանի են հրավիրվել Երեւանի «Բանանց», գրում է Goal.com.-ը:
Թոմաս Վանյաման, Ջեքսոն Սալեհն ու Տիմոնա Վանյոնին հրավիրվել են երկշաբաթյա փորձաշրջանի, սակայն նրանց ժամանմանը կարող են խոչընդոտել վիզայի հետ կապված խնդիրները: Բանն այն է, որ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում չկա Հայաստանի դեսպանություն կամ հյուպատոսարան: Ֆուտբոլիստները ստիպված են փաստաթղթերն ուղարկել Կահիրե, իսկ դա կտեւի մոտ 2 շաբաթ, ինչը նշանակում է, որ նրանք չեն ունենա ուղեւորության ժամանակ: Ֆուտբոլիստների գործակալը բանակցում է «Բանանցի» հետ, որպեսզի փորձաշրջանի ժամկետները փոխվեն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում