00:39  ,  21 հոկտեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. «Չելսին» մեկ միավոր տարավ Կիեւից, «Բավարիան» սայթաքեց Լոնդոնում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Կիեւի «Դինամոյի» հետ: Կիեւում գրանցվեց 0:0 հաշիվը եւ «Չելսին» շարունակում է մեկ միավոր զիջել Ուկրաինայի չեմպիոնին:

G խմբի առաջատար պորտուգալական «Պորտուն» տանը 2:0 հաշվով հաղթեց Թել Ավիվի «Մաքաբիին» եւ վաստակեց 7 միավոր: «Չելսին» ունի 4 միավոր, «Դինամոն»՝ 5, իսկ «Մաքաբին» կրեց երրորդ պարտությունը:

F խմբում Մյունխենի «Բավարիան» Լոնդոնում 0:2 հաշվով պարտվեց «Արսենալին», որը վաստակեց առաջին միավորները: 2 թիմերն էլ ունեցան մի շարք գոլային պահեր, բայց դիպուկ գտնվեցին միայն լոնդոնցիները: 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն բացեց հաշիվը, իսկ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլն ավելացված ժամանակում խփեց տանտերերի երկրորդ գոլը:

«Բավարիան» առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում:

Խմբի մյուս խաղում հունական «Օլիմպիակոսը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ:

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

F խումբ

«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 2:0  

Օլիվյե Ժիրու, 77, Մեսութ Օզիլ, 90+4

«Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 0:1

Բրաուն Իդեյե, 79

խումբ

«Դինամո» (Կիեւ, Ուկրաինա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:0

«Պորտու» (Պորտուգալիա) - «Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել)՝ 2:0

Վենսան Աբուբաքար, 37, Յասին Բրահիմի, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում