18:52  ,  1 հոկտեմբերի, 2015

Հայաստանի հավաքականի կազմը՝ Ֆրանսիայի դեմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրապարակել է կազմը, որը կպտատրաստվի հոկտեմբերի 8-ին Նիցայում կայանալիք Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, հաղորդում է ՀՖՖ կայքը։

Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 5-ից 6-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Ֆրանսիա:

Դարպասապահներ

Գեւորգ Կասպարով, «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան, «Միկա»

Գոռ Մանուկյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան, «Ամկար» (Ռուսաստան)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Լեւոն Հայրապետյան, «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)

Արաս Օզբիլիս, «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)

Նորայր Ասլանյան, «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)

Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան, «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան)

Վարդան Պողոսյան, «Փյունիկ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով