16:46  ,  30 սեպտեմբերի, 2015

Աշխարհի Գավաթ. Ռուսական եզրափակիչ

Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողի տիտղոսը կվիճարկեն ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինն ու Պետր Սվիդլերը։ Կարյակինը թայ-բրեյքում 3,5։2,5 հաշվով առավելության հասել է ուկրաինացի Պավել Էլյանովի նկատմամբ։ Պետր Սվիդլերը 1,5։0,5 հաշվով պարտության էր մատնել հոլանդացի Անիշ Գիրիին։

Եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 1-5-ը։ Երկու գրոսմայստերներն էլ նվաճել են աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք։ Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ մրցելու իրավունքի համար կպայքարեն ութ գրոսմայստերներ։ Կարյակինից եւ Սվիդլերից բացի այդ իրավունքն արդեն ունի նաեւ չեմպիոնական մրցախաղում Կարլսենին պարտված աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)։ Ութ մասնակիցների թվում կլինեն նաեւ համաշխարհային վարկանիշային աղյուսակի երկու առաջատարները, Գրան պրի շարքի երկու ուժեղագույնները: Եվս մեկ շախմատիստ անհատական հրավեր կստանա մրցաշարի կազմակերպիչից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով