13:48  ,  30 սեպտեմբերի, 2015

Յուրգեն Կլոպը հրաժարվել է գլխավորել Մեքսիկայի հավաքականը

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հրաժարվել է գլխավորել Մեքսիկայի ազգային հավաքականը։ Այդ մասին հայտնել է Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գիլյերմո Կանտուն։

«Մենք զրուցեցինք նրա ներկայացուցչի հետ։ Նա հայտնեց, որ Կլոպը մտադիր չէ ընդհատել իր ստեղծագործական արձակուրդը, այս պահին դա հնարավոր չէ»,- Կանտուի խոսքը մեջբերում է Marcaje Personal-ը։

Կլոպը համարվում է նաեւ անգլիական «Լիվերպուլի» եւ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի թեկնածու։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում