16:30  ,  27 սեպտեմբերի, 2015

Լեւանդովսկու հերթական ռեկորդը Բունդեսլիգայում

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում 2 գնդակ ուղարկելով «Մայնցի» դարպասը, Բունդեսլիգայում գոլերի քանակը հասցրել է 101-ի եւ սահմանել հերթական ռեկորդը:

Լեհաստանի հավաքականի առաջատարից 168 խաղ է պահանջվել 100 գոլի սահմանագիծը հատելու համար: Դա Բունդեսլիգայի լավագույն ցուցանիշն է լեգեոնակաների թվում, գրում է Bild-ը:

Գերմանիայի առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականը շարունակում է մնալ պերուացի հարձակվող Կլաուդիո Պիզարոն, որը 387 խաղում խփել է 176 գոլ:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Լեւանդովսկին 9 րոպեում 5 գնդակ էր ուղարկել «Վոլֆսբուրգի» դարպասը՝ դառնալով Բունդեսլիգայի եւ Եվրոպայի առաջատար 4 առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա) ամենաարագ պենտա-տրիկի հեղինակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով