01:18  ,  24 սեպտեմբերի, 2015

Հովհաննես Համբարձումյանը «Վարդարին» օգնեց դառնալ Մակեդոնիայի սուպերգավաթակիր

Hovhannes Hambardzumyan takes penalty with style for FK Vardar in last nights SuperCup. #BucketGroup

Posted by Bucket Group Sports Management on Thursday, 24 September 2015

Սկոպյեի «Վարդարը» հռչակվեց ֆուտբոլի Մակեդոնիայի 2015թ. սուպերգավաթակիր: Սուպերգավաթի խաղում երկրի գործող չեմպիոնը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Ռաբոտնիչկիին»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել:

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը «Վարդարի» կազմում մասնակցել է ամբողջ խաղին, ինչպես նաեւ անվրեպ է իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը: Նրա ակումբակից Արտակ Դաշյանը հայտավորված չի եղել խաղին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս