23:52  ,  23 սեպտեմբերի, 2015

«Սելտան» խոշոր հաշվով հաղթեց «Բարսելոնային» եւ դարձավ առաջատար

Իսպանական Պրիմերայի 5-րդ տուրում «Բարսելոնան» Վիգոյում 1:4 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Սելտայից»:

Դաշտի տերերը շատ վստահ անցկացրին առաջին խաղակեսը եւ ընդմիջման գնացին 2 գոլի առավելությամբ: Հաշիվը 26-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց իսպանացի հարձակվող Նոլիտոն, ում գոլին 4 րոպե անց հաջորդեց նրա հայրենակից Յագո Ասպասի ոչ պակաս գեղեցիկ գոլը:

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» մեծ ուժերով նետվեց առաջ, ինչի հետեւանքով բաց թողեց նաեւ երրորդ գոլը: 56-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Ասպասը: Խաղի ավարտից 10 րոպե առաջ բրազիլացի Նեյմարը կրճատեց հաշիվը, սակայն կատալոնացիներին չհաջողվեց անել ավելին, իսկ դաշտի տերերը վերջնամասում խփեցին նաեւ չորրորդ գոլը:

Այս հաղթանակի շնորհիվ «Սելտան» հավաքեց 13 միավոր եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» ունի 12 միավոր եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: 

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Սելտա» - «Բարսելոնա»՝ 4:1

Նոլիտո, 26, Յագո Ասպաս, 30, 56, Ջոն Գոյդետի, 83– Նեյմար, 80

«Լեւանտե» - «Էյբար»՝ 2:2

Լուիս Մորալես, 52, Դեյվերսոն, 90 – Բորխա Գոնսալես, 10, 48

«Ռայո Վալյեկանո» - «Սպորտինգ»՝ 2:1

Ռոբերտո Տրաշորաս, 40 (11մ), Խավի Գերա, 48 – Ջոնի, 49

Հեռացում՝ Բերնարդո Էսպինոսա, 39 («Սպարտինգ»)  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News