23:47  ,  9 սեպտեմբերի, 2015

Աշխարհի Գավաթ. Հայ շախմատիստների մրցակիցները

Հայտնի են հայ շախմատիստների մրցակիցները սեպտեմբերի 11-ին Բաքվում մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: 9-րդ համար Լեւոն Արոնյանը կմրցի 120-րդ համար Միխայել Վայդենկելերի (Լյուքսեմբուրգ), 44-րդ համար Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի 85-րդ համար Մատեուշ Բարտելը (Լեհաստան), 101-րդ համար Սամվել Տեր-Սահակյանը կխաղա 28-րդ համար Նիկիտա Վիտյուգովի (Ռուսաստան), 82-րդ համար Հրանտ Մելքումյանը կմրցի 47-րդ համար Գատա Կամսկու (ԱՄՆ) հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սեւյանը (112-րդ համար) առաջին փուլում կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, 79-րդ համար Վարուժան Հակոբյանը՝ 50-րդ համար Վիկտոր Լազնիցկայի (Չեխիա) հետ:

Մրցաշարը նոկաուտ մրցակարգով է, պարտվողը դուրս է մնում պայքարից: Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 5-ին: Մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով