Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրաժարվել է կարիերան շարունակել Թուրքիայում: Այդ մասին «90 минут плюс» հաղորդման եթերում ասել է «ՆՏՎ Պլյուսի» մեկնաբան Նոբել Առուստամյանը: Նրա խոսքով՝ Օզբիլիսի տրանսֆերի հարցով Ռուսաստանի 9-ակի չեմպիոնն առաջարկներ է ստացել թուրքական ակումբներից, սակայն Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել այդ երկիր:
«Օզբիլիսին ցանկանում էին վաճառել, բայց նա հրաժարվեց տեղափոխվել Թուրքիա, որտեղից կային առաջարկներ»,- ասել է Նոբել Առուստամյանը:
Ավելի վաղ թուրքական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արաս Օզբիլիսին ցանկանում է ձեռք բերել թուրքական «Բուրսասպորը», որը պաշտոնական առաջարկ էր արել «Սպարտակին»: Հայ կիսապաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2018-ի ամռանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում